Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը, որ հրադադարի տեքստին ՀՀ իշխանությունը նախապես ծանոթ է եղել
![]() 721 Երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2023 թ., 01:12 Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանն այսօր հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել: «․․․ Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում՝ անձամբ ՀՀ վարչապետը»,- ասել էր Դավիթ Իշխանյանը: Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չհերքեց, որ իրենք ծանոթ են եղել փաստաթղթին։ «Իհարկե, մեզ տեղյակ են պահել, բայց որևէ մասնակցություն Երևանից չի եղել, նույնիսկ խորհուրդ չենք տվել։ Այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք տեսել ենք, և միակ զանգն ու խոսակցությունը, որը տեղի է ունեցել վարչապետի կողմից, այն արտահայտությունն է եղել, որ մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է, որ այդ փաստաթղթում նշված է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր արտահայտությունը։ Վարչապետն ասել է, որ դա մեզ համար անընդունելի է, այնտեղից էլ պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այն հայտարարություն է լինելու։ Բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նույնը եղել է նաև Արցախի նախագահի ընտրության հետ կապված։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
