Նիկոլ Փաշինյանը երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ. «Հրապարակ»
![]() 366 Հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Տևական ընդմիջումից հետո երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վերջապես հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ և ավելի քան երեք ժամանոց քննարկում ունեցել։ Ուշագրավ է, որ հանդիպման մասին պատգամավորներին «ծանուցել» են հանդիպումից հինգ պակաս, որպեսզի խուսափեն հնարավոր արտահոսքերից և դրանցից բխող հետևանքներից։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան 7-ի սահմաններում է գնացել խորհրդարան, ՔՊ-ական մեծամասնությունը, որոնց օրեր առաջ հրահանգել էին մնալ Երևանում, գրեթե մեկ մարդու պես ներկայացել է հավաքին, հատուկ զգուշացվել է՝ մամուլում արտահոսք չլինի: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել։ Իր տպավորությունների մասին է կիսվել, որ ռուսները կփորձեն Արցախում որոշ թվով մարդկանց պահել, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը, իմիջիայլոց արձանագրել է, որ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ, թող Ադրբեջանի հետ ռուսներն իրենց հարցերը լուծեն։ Ապա երկար խոսել է հոկտեմբերի 5-ի հանդիպման մասին․ հայտնի է, որ այդ օրը Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական Միության գագաթնաժողովում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում, որին մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Թիմակիցներին, կարելի է ասել, աչքալուսանք է տվել, որ այլևս մոտ ենք այնքան սպասված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, և հոկտեմբերի 5-ի հանդիպումով պետք է այդ փաստաթղթի ստորագրման հիմքերը դրվեն: Ըստ ամենայնի, Գրանադայում կընդունվի հայտարարություն, որով կետ առ կետ կարձանագրվի քայլերի հաջորդականությունը՝ դելիմիտացիա, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և այլն։ Նիկոլ Փաշինյանը գրեթե բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, և հոկտեմբերի 5-ի հանդիպումով ևս կհայտարարվի գործընթացի փաստական մեկնարկը։ Փաշինյանը բացատրել է, որ Արցախի կորստից հետո այլևս առոչինչ է դառնում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական կողմի դերակատարումն այդպիսով ավարտվում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
