Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախը հայաթափել ու Ադրբեջանին է նվիրել Նիկոլ Փաշինյանը»․ Շարմազանով

«Արցախը հայաթափել ու Ադրբեջանին է նվիրել Նիկոլ Փաշինյանը»․ Շարմազանով
325
Կիրակի, 01 հոկտեմբերի, 2023 թ., 15:18

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել ու Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը։
Միամտություն էր կարծել, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատևել։
Գոյատևելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։
Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց։
Դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը։
Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա հեռացումն այլևս բարոյական հարց է դառնում։
Իսկ նրա մնալու պարագայում մենք բարոյականության հետ այնքան կապ կունենանք, որքան ադրբեջանգի ղեկավարները՝ հումանիզմի»։