Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Անընդհատ դաշտ են նետվում վտանգավոր թեզեր». Տիգրան Աբրահամյան

«Անընդհատ դաշտ են նետվում վտանգավոր թեզեր». Տիգրան Աբրահամյան
257
Երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2023 թ., 12:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց:
Էմոցիոնալ գերակտիվ ֆոնը, փաշինյանական քարոզչությունը, ադրբեջանական տեղեկատվական կուրսը միասին կամ զուգահեռ՝ կարևոր չէ, անընդհատ հասարակությանը ուղղորդում են կեղծիքի, անորոշության և երրորդական օրակարգային հարթություն:
Անընդհատ դաշտ է նետվում կեղծ թեմաներ, վտանգավոր թեզեր, ներքին հակասություններ, թշնամություն հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո»: