Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ». Տիգրան Աբրահամյան

«ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ». Տիգրան Աբրահամյան
449
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 03:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի գործող, նախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների և Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքո:
ԱՄՆ պետդեպարտամենտը, ով ամիսներ առաջ անտեսում էր Ալիևի՝ ուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր անում Արցախում «համաներում» տալու ադրբեջանական խոստումներին, հիմա ոչ մի ձայն չի հանում:
Որքան տեղյակ եմ՝ նույնիսկ Կարմիր Խաչը Բաքվում չի այցելել ձերբակալված/կալանավորված արցախցիներին՝ հասկանալու, թե նրանք ինչ վիճակում են՝ մարդասիրական իրավունքի նվազագույն տարրերը պաշտպանելու համար:
Ռուսական կողմը հայտարարություններ հնչեցնելիս կամ գործողություններ իրականացնելիս պետք է հստակ գիտակցի, որ եթե ինքը խնդիր ունի օրվա իշխանության կամ ինչպես իրենք են ասում՝ «ժամանակավոր վարչակազմի» հետ, ապա չպետք է գնան այնպիսի քայլերի, որի հետևանքով հայ ժողովուրդը տուժի:
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք՝ դուք էիք նրանց ձեր գործընկերն ու բարեկամը համարում և ներկայիս ծանր վիճակը մնացածի վրա մի տարածեք:
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ, որովհետև դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրված՝ ադրբեջանական լկտիությունները վկա»: