«Երբ մեր հայրենակիցներն էթնիկ զտման էին ենթարկվում, դուք ուղիղ եթերում ասում էիք, թե նրանց վտանգ չի սպառնում». Աննա Գրիգորյանը` Փաշինյանին
![]() 422 Չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ., 19:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ դիմեց Փաշինյանին. «Հազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց: Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման, ցեղասպանության թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ռուս խաղաղապահների անգործության, միջազգային հանրության լռության և ձեր՝ Նիկոլ Փաշինյան, անմիջական մեղսակցության հետևանքով: Դուք սկզբում ճանաչել եք Արցախն Ադրբեջանի կազմում, հետո իբր սկսել եք բանակցել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման համար: Ապահովացի՞ք: Չապահովեցիք, երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան կիրառեց, դուք ձեզ դրել էիք միջազգային դիտորդի տեղ և շարքային բյուրոկրատ եվրոչինովնիկի կեցվածքով, ասես խոսքը ՀՀ անձնագիր ունեցող հայերին չէր վերաբերում, ասացիք՝ Արցախում քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում: Էն նույն ժամանակ, երբ մեր հայրենակիցները էթնիկ զտման էին ենթարկվում, դուք ուղիղ եթերում ասում էիք, թե մեր քաղաքացիներին վտանգ չի սպառնում: Հետո ՄԱԿ-ում մեր ԱԳ նախարարի դեմքին հենց ուղիղ ասացին՝ ինչ եք խոսում, եթե ձեր վարչապետն այլ բան է ասում: Պատմության դասագրքերում, միևնույն է, գրվելու է, որ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք: Ես սրանով Արցախը հետ չեմ բերելու, բայց այս ամեն ինչը պետք է պատմության համար արձանագրվի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
