ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել
![]() 484 Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 17:24 ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը. «ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։ 21-րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների և միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջև Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, ու մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։ Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման և արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող և նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը և կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է և հեռու գնացող նպատակներ ունի։ Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլև ազգային նշանակություն ունեցող և արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարևոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաև ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։ Ալիևյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող և չպետք է անհետևանք ու անպատիժ մնալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
