Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանի մակարդակով ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործվում». Տիգրան Աբրահամյան

«Փաշինյանի մակարդակով ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործվում». Տիգրան Աբրահամյան
303
Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 16:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով ագրեսիա, ատելություն և ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործում, բայց քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:
Երկրում օրենք չկա և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով և տրամադրությամբ:
Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի՝ օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնսն արդեն ուրվագծվում է»: