Ռուսաստանը Երևանի խնդրանքով սկսել է բենզինի և դիզվառելիքի մատակարարումները Հայաստան

Հայաստանըբարդ վիճակում է նավթամթերքների սակավության պատճառով, Ռուսաստանը Երևանի պահանջով սկսել է հանրապետություն մատակարարել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան Հայաստանի ղեկավարության խնդրանքի, Ռուսաստան սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նրանք հավելել են, որ Հայաստանը գրեթե ընտրել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ «Առջևում աշուն-ձմեռ ժամանակաշրջանն է, Ռուսաստանի աջակցությունը կլինի շատ ժամանակին և օգտակար»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսական դիվանագիտական ծառայությունը պարզաբանել է, որ Մոսկվան «ընդառաջ է գնացել իր դաշնակիցներին 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում», չնայած սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի կառավարության կողմից երկրից առևտրային բենզինի և դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
344Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
221Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
170Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
58026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70022.10.2026, 02:06