Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանության կրկեսի հաջորդ դրսևորումը դատական նիստերով կարտահայտվի»․ Տ․ Աբրահամյան

«Իշխանության կրկեսի հաջորդ դրսևորումը դատական նիստերով կարտահայտվի»․ Տ․ Աբրահամյան
208
Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 17:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով մեկուսացնում, ճնշում և փորձում է խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարի առաջամարտիկ են ու իրենց իշխանության համար քաղաքական վտանգավորություն են ներկայացնում:
Արմեն Աշոտյանն անխոս այդ ցանկի առաջին շարքում է և պատահական չէ, որ տևական ժամանակ է կալանքի մեջ է:
Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան դատավարության առաջին նիստը:
Իշխանության կրկեսի հաջորդ դրսևորումը դատական նիստերով կարտահայտվի»։