«Հայաստանի կառավարությունը լափում է նաև այն չնչին գումարը, որը դրսից բերում են Արցախը վաճառելու դիմաց». Նաիրի Հոխիկյան
![]() 295 Երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ., 23:12 Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի վաճառքից ստացված գումարի մի փոքր մասը օգնության տեսքով հատկացնելով Արցախից բռնի տեղահանվածներին՝ Հայաստանի իշխանությունները նույնիսկ դա չեն ցանկանում նորմալ փոխանցել տուժածներին։ Հարյուրավոր մարդիկ չեն կարողանում համապատասխան օնլայն հարթակներում գրանցել իրենց տվյալները, քանի որ համակարգը կամ մերժում է կամ ուղղակի չի ընդունում տվյալները։ Շատ արցախցիներ, որոնք անցել են վերջին օրերի դժոխքի միջով ու հրաշքով հասել Հայաստան, հանկարծ ստանում են պատասխան, թե նրանք Արցախում չեն եղել ու չեն կարող ստանալ այդ միանվագ 100.000 դրամը։ Անչափահաս երեխաների տվյալները գրանցելիս ավտոմատ համակարգը հաճախ մերժում է՝ այդկերպ հնարավորություն տալով Հայաստանի կառավարությանը՝ լափել նաև այդ չնչին գումարը, որը դրսից բերում են Արցախը վաճառելու դիմաց։ Սիրելի Արցախցիներ, անպայման հետևողական եղեք ձեր իրավունքների համար և իմացեք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ստանալ 100.000 դրամ, այսինքն՝ եթե ընտանիքում կա 5 անդամ՝ չափահաս և անչափահաս, ապա ընտանիքը պետք է ստանա 500.000 դրամ։ Հետևողական եղեք և թույլ չտաք, որ իշխանության մանկլավիկներն ու էժանագին չինովնիկները ձեզ խաբեն կամ մոլորեցնեն»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
