«Էրդողանը Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանն է հնչեցրել». Վարուժան Գեղամյան
![]() 230 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 16:48 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրդողանը երեկվա իր ելույթում նորից հնչեցրել է Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանը. «Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորդեգրի խաղաղությանն, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Նորից ուզում եմ կրկնել, որ եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները։ Իսկ Իրանի կառավարությանը կոչ ենք անում միանալ այս պատմական նախագծին»։ Երեք հետևություն. ◾️Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը դեռ 2020թ-ին խոստացել է բացել միջանցք։ Հենց այս «խոսքը պահելու» մասին է անդադար նշում Էրդողանը։ ◾️ Թուրքիան ոչ մի դեպքում չի բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Նա օգտագործելու է այդ խայծ-թեման՝ Հայաստանից «քայլ առ քայլ» նոր կարևոր զիջումներ ստանալու համար։ ◾️ Իրանը շարունակում է մնալ Սյունիքով թուրանական միջանցքի դեմ միակ իրական գործոնը։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակը փորձում է ամեն գնով մեղմացնել իրանական դիրքորոշումը։ Սրա հետ միաժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելելու է այսօր օկուպացված Շուշի, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը հրամայել է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմաճակատի գծում ծառայությունը։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
