Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»
![]() 171 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 21:42 Հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը. Ռուբինյան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման: «2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մեր Ադրբեջանցի գործընկերը բացահայտ ասաց, որ իրենք որոշել են ուժ կիրառել և հպարտանում են դրանով: Դա նրանց կանոնադրական պարտավորությունների խախտում է: Ուղիղ երեք տարի անց՝ նախորդ ամիս, նրանք կրկին հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ կոչելով դա «հակաահաբեկչական գործողություն», և կրկին հպարտանում են դրանով»,- հիշեցրել է Ռուբինյանը: Նա անդրադարձել է այդ հարձակմանը նախորդած շրջափակմանը, որի նպատակը եղել է մարդկանց սովամահ անելը, ցրտահարության դատապարտելը և, ի վերջո, միջանցք բացելը մեկ ուղղությամբ: Ռուբինյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը ամիսներ շարունակ հերքել է շրջափակման փաստը: ԱԺ պատգամավորը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանով ցույց տալով, որ սպառնալիք է հանդիսանում միջազգային անվտանգության, միջազգային իրավունքի համար: Ռուբինյանը զգուշացրել է՝ հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը, գրում է 1lurer.am-ը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
