Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմն է փաստացի ընթանում»․ Նաիրի Հոխիկյան

«Աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմն է փաստացի ընթանում»․ Նաիրի Հոխիկյան
326
Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 10:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմն է փաստացի ընթանում։ Մի կողմից Ռուսաստանն ու Ուկրաինան են իրար հոշոտում, մյուս կողմում Աֆրիկայում են լայնածավալ բախումներ, Չինաստանն է մեծ պատերազմի շեմին, արդեն Իսրայելն ու գրեթե ամբողջ արաբական աշխարհը, Իրանի հովանու ներքո կատաղի մարտեր են մղում, որ ամենայն հավանականությամբ կտեղափոխվի մեր տարածաշրջան։
Բոլոր հնարավոր իրավիճակներում Հայաստանի իշխանությունները քայլեր են արել մեր գործող ու պոտենցիալ դաշնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի դեմ։
Ես զարմանում եմ, ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանը իր աջակցությունը չի հայտնել Իսրայելին՝ ընդդեմ Իրանի, Սիրիայի, Լիբանանի, ու ինչո՞ւ Աննա Հակոբյանը պաշտոնական այց չի կատարել Թել-Ավիվ։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը արդեն քանի օր է, հակաիրանական հայտարարություններ չի արել։ Տարօրինակ է։
Կարո՞ղ է Նիկոլը նախատեսում է Արցախի ամբողջական հանձնումից հետո ամբողջ Իրանը կամ ամբողջ Ադրբեջանը գրավել։ 2020-ի պատերազմից հետո Նիկոլի տխմար քարոզիչներն ասում էին՝ Արցախը հանձնեց, որ Նախիջևանն ու Արևմտյան Հայաստանը վերցնի։
Հ.Գ. Իսկ դուք սննդի լրացուցիչ պաշարներ ունե՞ք»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան