Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այդ գումարները Նիկոլն իր հոր տնից չի բերել»․ Տիգրան Վարդանյան

«Այդ գումարները Նիկոլն իր հոր տնից չի բերել»․ Տիգրան Վարդանյան
288
Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 14:42

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Կառավարությունն ի դեմս՝ Նիկոլի, օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին ու տալիս է մարդա 100.000 դրամ, էլ ինչի են մարդիկ դժգոհում և այլն և այլն, ուզում եմ կարճ արձագանքեմ:
Նախ, չեմ ուզում մանրուքների մեջ մտնել, թե ում է Կառավարությունը գումար հատկացրել, իսկ ում՝ ոչ, բայց շատ հստակ է, որ այդ գումարները ոչ Կառավարությանն են, ոչ էլ ձեր սիրելի Նիկոլն ա իր հոր տնից բերել: Դա իմ ու ձեր նման անգրագետ հայվանների հարկերից վճարված գումարն ա: Էն դրսից եկած միլիոնների մասին, որի մեծ մասը մեջ-մեջ են անում, չեմ էլ խոսում: Թե բա «մեր վարչապետն օգնում ա»... Ձեր վարչապետն ա ձեր հետ միասին էդ մարդկանց հողից, օջախից, տնից, ձեռք բերածից և այլնից զրկել:
Ու ամենակարևորը: Երբ ասում եք, դե թող չբողոքեն արցախցիք, որովհետև հեն ա գումար են ստանում, զուտ ուզում եմ մի լավ առաջարկ անել՝ նվիրեք ձեր տունը բռնի տեղահանված արցախցիներին, դրա դիմաց ստացեք 300-800 հազար դրամ ու շարունակեք ապրել փողոցներում կամ մեքենաների մեջ: Կանե՞ք: Իհարկե չեք անի:
Ես չեմ հասկանում, դուք ո՞նց եք անգրագետ հայվան լինելով ընտանիք կազմում, երեխաներ ունենում ու դաստիարակում, մարդկանց հետ շփվում: Չնայած, նմանը նմանին ա գտնում, էլ ինչի եմ զարմանում, պարզապես ներվայնանում եմ ձեր գոյությունից...»։

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան