Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Թերուս խմբակը, դրածո Նիկոլի գլխավորությամբ, սպասարկում է ռուս-թուրքական նախագիծը»․ Պետրոս Մակեյան

«Թերուս խմբակը, դրածո Նիկոլի գլխավորությամբ, սպասարկում է ռուս-թուրքական նախագիծը»․ Պետրոս Մակեյան
266
Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 16:42

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2018թ-ի ապրիլի 12-ի գիշերը Պտղնիում Նիկոլի հետ հանդիպումից հետո սկսեցի կասկածել վերջինիս, ինչը համոզմունք դարձավ հետագա օրերին Ֆրանսիայի հրապարակում, հատկապես՝ ապրիլի 13-15-ը, երբ նա իրենց հետ համագործակցող գործընկեր ուժին ստով ու զպարտությամբ դուրս թողեց հարթակից, ինչի մասին բարձրաձայնելն անիմաստ էր, որովհետև լսող չկար, ավելին՝ այդ օրերին Նիկոլը բազմիցս կոչով դիմում էր քաղաքական ուժերին՝ պայքարին միանալու համար, այն դեպքում, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրապարակում էին։ Նպատակը՝ երկիրը միանձնյա կառավարել և ընտանեկան միջավայրում որոշումներ ընդունելն էր, ինչը հանգեցրեց այսօրվա աղետաբեր, ողբալի վիճակին։
Թերուս խմբակը դրածո առաջնորդի գլխավորությամբ, սպասարկելով ռուս-թուրքական նախագծին՝ համաձայնեցված «մինսկի» խմբի համանախագահող մյուս երկրների հետ, մասնավորապես՝ հնարավոր պատերազմի կանխորոշված ելքով, արեց անհնարինը Նիկոլին իշխանության պահելու համար, որպեսզի ամբողջական ծրագիրը կյանքի կոչեն, այնուհետև հանձնեցին Արցախը՝ նորից պահելով իշխանության, որովհետև բոլոր քաղաքական գործընթացները, և՛ ընդդիմության, և՛ իշխանության, վերահսկվում ու ուղղորդվում է մի կենտրոնի կողմից, ինչը հաստատվեց նաև սեպտեմբերի 19-ից հետո ընթացող զարգացումներով, ինչպես նաև վերջերս Պուտինի բացահայտ աջակցությունը Նիկոլին և դա այն դեպքում, երբ սեպտեմբերի 24-ին նրա հակառուսական ելույթում՝ մեղադրելով Ռուսաստանին Հայաստանը ծայրագավառ դարձնելու պարտադրանքի մեջ, և իրեն ներկայացնելով որպես անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետականության պահպանման առաջնորդ։ Պետականության հնարավոր կորստի մասին Նիկոլը գուժել էր անցած տարի, որին հետևեց Արմեն Գրիգորյանի «բացահայտումը», որ Ռուսաստանի կողմից միութենական պետության մեջ մտնելու պարտադրանք կա։ Որով հանրությանը նախապատրաստում են հնարավոր պետականության կորստի հետ, եթե Ռուսաստանը կարողանա կյանքի կոչել ռուս-թուրքական ծրագիրը։
Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը վերադարձավ ծայրագավառի ծիրին և երդվեց, որ արտաքին վեկտորի փոփոխություն չի լինելու, այն դեպքում, երբ ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախը հանձնվեց թշնամուն, ինչը վերստին հիմնավորում է, որ Նիկոլը դրածո է և սպասարկում է ռուս-թուրքական հակահայկական ծրագրերին։
Հ․ Գ․ «Պոլիտիկոյի» արտահոսքը՝ Ադրբեջանի կողմից Սյունիքի վրա հնարավոր հարձակման մասով, ցույց է տալիս, որ ռուս-թուրքական դավադրությունն ադրբեջան գործիքով և հայաստանյան դրածոների անգործությամբ շարունակվում է, այն է՝ Ադրբեջանը փորձելու է մտնել Սյունիք, հետևելու է ռուսական կողմի «ազատագրումը», թուրքերը ստանալու են միջանցքը, իսկ Սյունիքը դարձնելու են ռուսական 2-րդ ռազմաբազա՝ բավարարելով Էդմոն Մարուքյանի խնդրանքը»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան