Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Համեմատություններն Իսրայելի կամ որևէ մեկի հետ բացարձակապես անտեղի են». Հակոբ Բադալյան

«Համեմատություններն Իսրայելի կամ որևէ մեկի հետ բացարձակապես անտեղի են». Հակոբ Բադալյան
222
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 04:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո բավականին հաճախ խոսվում է Իսրայելի տապալման մասին, Իսրայելի բանակի վերաբերյալ չափազանցված պատկերացումների, իրականության՝ դրանցից զգալի տարբեր լինելու և այլնի մասին:
Եվ, իհարկե, այդ ամենն այդպես է: Բայց, այդ խոսակցությունների տողատակերում նշմարվում է մի այսպես ասած մոտիվ, երբ՝ դրանցով փորձ է արվում ստեղծել մեր միջավայրի և իրականության «ալիբի», այն իմաստով, թե՝ տեսեք, անգամ Իսրայելը ինչ խնդիրներ ունի, բա մենք ինչպես կարող էինք չունենալ կամ կարող ենք չունենալ:
Ինքս մշտապես խոսել եմ այդ մասին, որ համեմատությունները՝ Իսրայելի, կամ որևէ մեկի հետ, բացարձակապես անտեղի են, քանի որ ոչ մի պարագայում չկա նույնական վիճակ, ոչ մեկի հետ համեմատելի նույնական վիճակ:
Բայց, ըստ այդմ էլ, չկա նաև չարածի որևէ արդարացում, մոտավորապես այդ կարգի, թե՝ տեսեք նույնիսկ Իսրայելը, ֆլանը, կամ ֆստանը:
Կա սեփական կարիք, անհրաժեշտություն, հրամայական, և կա այդամենից բխող խնդիրները լուծելու պարտավորություն, որի առաջ կանգնում է Հայաստանի ցանկացած կառավարություն: Եվ ցանկացած կառավարություն պետք է չափվի ըստ այդ կարիքների հանդեպ իր աշխատանքի արդյունավետության գործակցի, այլ ոչ թե ըստ՝ «ինչպես է Իսրայելում, այստեղ, այնտեղ կամ այլուր»:
Էլ չասած, որ նախ պետք է հասնել Իսրայելում եղած ինչպեսին՝ սկսած վերնախավերի մտածողության մասշտաբից, մինչև գործունեության արդյունք, հետո նոր խոսել այն մասին, թե՝ «անգամ Իսրայելը «կատարյալ» չէ»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան