«Ալիևը քայլում էր ԼՂ դրոշի վրայով. ի՞նչ ուղերձ էր փոխանցում». հարց՝ Փաշինյանին
![]() 321 Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 14:12 «Տեսանք՝ ինչպես էր Ալիևը քայլում ԼՂ դրոշի վրայով: Ձեր կարծիքով, ի՞նչ ուղերձ էր փոխանցում: Եվ մյուս հարցը՝ տիկին Մեցոլային. ինչպե՞ս կարող է ԵՄ-ն աջակցել, որպեսզի ստեղծվի միջազգային մեխանիզմ, որը կօգնի ԼՂ հայերին՝ անվտանգ զգալու ու տուն վերադառնալու համար»,- Ստրասբուրգում ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողն այսպիսի հարց ուղղեց ՀՀ վարչապետին ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային: Փաշինյանն ասաց, որ 100 հազարից ավելի հայեր են տեղահանվել Արցախից. Կառավարությունը կենտրոնացած է նրանց հրատապ կարիքները լուծելու վրա ու այս հարցում ակնկալում է ԵՄ աջակցությունը: Ըստ էության, նա չպատասխանեց հարցին: Եվրոպացի պաշտոնյան էլ նշեց, որ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը մեկնարկում է այն ժամանակ, երբ անդամ պետությունները համախմբում են ռեսուրսները՝ ապահովելու մարդասիրական ճգնաժամի հաղթահարումը. «Մենք իհարկե կխոսենք մարդկանց՝ խաղաղության պայմաններում ապրելու մասին: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, կպահանջվի լրացուցիչ բյուջետային աջակցություն»,- նշեց նա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
