Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կարսի վերջին հայ քաղաքապետն ու որդին զոհվել են 1918-ին և 1920-ին». Թաթուլ Հակոբյան

«Կարսի վերջին հայ քաղաքապետն ու որդին զոհվել են 1918-ին և 1920-ին». Թաթուլ Հակոբյան
251
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 23:00

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարսի վերջին հայ քաղաքագլուխ Համազասպ Նոհրադյանն ավելի շատ հայտնի է Եղիշե Չարենցի «ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» վեպով, որտեղ մարմնավորում է Մազութի Համոյի կերպարը:
Նոհրադյանի որդին՝ կամավորական Գևորգը, զոհվել է 1918 թվականի ապրիլի 25-ին՝ Մազրայի մոտ, Կարսի հայ բնակչության նահանջը պաշտպանելու ընթացքում:
1919թ.. գարնանը, բրիտանական մի քանի հազարանոց զորքի անմիջական օգնությամբ Կարսը մաս կազմեց ՀՀ-ին և մնաց հանրապետության մաս մինչև 1920թ. հոկտեմբերի 30-ը, երբ քեմալականները գրավեցին քաղաքը:
Համազասպ Նոհրադեանը քաղաքագլուխն էր: Նա գերի ընկավ մի քանի հազար հայերի հետ, որոնց թվում էին զորավարներ Փիրումյանը, Ղազարյանն ու Արարատյանը, գնդապետներ Վեքիլյանը, Տեր-Առաքելյանը, Բաբաջանովը, խնամատարության նախարար Արտաշես Բաբալյանը, նահանգապետի տեղակալ Չալխուշյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:
Կարսի վերջին հայ քաղաքապետ Նոհրադյանը շուտով կախաղան հանվեց»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան