Կառավարությունը կհուղարկավորի զոհերի մասունքները․ ծնողները հրաժարվում են վերցնել. «Հրապարակ»
![]() 16020 Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի պատերազմից անցել է երեք տարի, սակայն պարզվում է՝ դատաբժշկական կենտրոնի սառնարաններում դեռ չհուղարկավորված, ծնողներին չհանձնված մասունքներ կան: «44-օրյա պատերազմում զոհված բոլոր այն զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ անգամ սառնարանային պայմաններում կանխել մասունքների քայքայումը։ «Կան մարմիններ, որոնց նույնականացումը հաստատվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ դատաբժշկական կենտրոնում, այլև այլ երկրներում իրականացված անկախ փորձագիտական եզրակացություններով... ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Ավանեսյանը։ «Այո, անգամ սառնարանային պայմաններում քայքայման պրոցեսը հնարավոր չէ կանխել, հետևաբար՝ քննարկվել է հուղարկավորելու հարցը։ Որոշակի մեխանիզմներ, դրա իրականացման ճանապարհներ քննարկվել են, մենք կանցնենք նաև գործնական փուլի։ Ուղղակի անհնար է տարիներով աճյունները պահել սառնարանային վիճակում, դրանք պետք է հողին հանձնվեն՝ հետևելով մեր հավատամքին և քրիստոնեական կանոններին»,- նշեց նա։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
224Երեկ, 02:06
«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է
33015.05.2026, 00:06
ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը պարում է Արաբկիրում (տեսանյութ)
42813.05.2026, 22:30
Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին
45313.05.2026, 18:30
Թայլանդում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
98811.05.2026, 16:27
«Փաստացի ՀՀ քաղաքացին «սպիսատ» արած դեղի մատերիալ է»․ Կարապետ Պողոսյան
53311.05.2026, 10:24
Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ
150010.05.2026, 23:47
ԱՀԿ-ն հայտարարել է զբոսանավում հանտավիրուսի 6 դեպքի մասին (տեսանյութ)
180309.05.2026, 18:06
