Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը». Հակոբ Բադալյան

«Հայաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը». Հակոբ Բադալյան
253
Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 19:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը Թեհրանից ստացել է 3+3-ի հրավեր: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը:
Գիտեք հայտնի խոսքը. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ՝ քաղաքականությունն է զբաղվում քեզանով:
Ըստ իս, ձեւաչափերին պետք է մոտենալ այդ տրամաբանությամբ. եթե դու չես զբաղվում դրանցով, դրանք քեզանով միեւնույն է զբաղվում են:
Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է մի ձեւաչափի, որը դուր գա մեզ, թե դուր չգա, ներառում է այս ռեգիոնում կայունության եւ անվտանգության հարցերի կառավարման ամենագործուն շրջանակը: Փոքր ինչ պարզունակ ձեւակերպելով՝ եթե այս ձեւաչափում դու չես կարողանում ապահովել այդ հարցերում քեզ համար արդյունավետ օրակարգ եւ հարաբերակցություն, որեւէ այլ հարթակում այդ արդյունավետությունը փնտրելը կդառնա ավելորդ:
Ըստ այդմ կարծում եմ, որ Հայաստանի համար մասնակցությունը թերեւս անհրաժեշտ է»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան