«Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ցանկանում արցախցիներին փախստականի կարգավիճակ տրամադրել». Արման Մելիքյան
![]() 395 Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 01:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի գրառումը. «Փաշինյանի կառավարության համար մարտահրավեր է մնալու վերջին երեք տարվա ընթացքում Արցախից Հայաստան բռնագաղթած մոտ 150.000 մեր հայրենակիցների հետագա ճակատագիրը։ Ակնհայտ է նաև, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում նրանց փախստականի կարգավիճակ տրամադրել և, շեշտը դնելով սոցիալական կարիքների բավարարման վրա, մոռացության է մատնում նրանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Թերևս, սա էլ պատահական չէ՝ այժմ շատ է խոսվում այն մասին, որ այդ մարդիկ պետք է իրենց լքված տները վերադառնալու և հայրենի հողի վրա անվտանգ ու արժանապատիվ ապրելու լիարժեք հնարավորություն ու համապատասխան միջազգային երաշխիքներ ստանան։ Տեսականորեն, դրա հնարավորությունը պահպանվում է, թեև դրա իրականացումը կախված կլինի բազմաթիվ նախապայմաններից, բայց ՀՀ իշխանությունների՝ վերը նկարագրած մոտեցումը միտված է նրան, որ պետականության ու ինքնիշխանության գաղափարները բնակիչների հետ միասին հանկարծ Արցախ չվերադառնան։ Եթե, իհարկե, նման վերադարձի հնարավորություն նրանք երբևէ գործնականում ստանան»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
