Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում»․ հատված՝ Տեր-Պետրոսյանի 2008թ․ ելույթից

«Վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում»․ հատված՝ Տեր-Պետրոսյանի 2008թ․ ելույթից
146
Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 13:18

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել 2008թ․ հոկտեմբերի 17-ի իր ելույթից․ «Ես ավելորդ եմ համարում գնահատել ռուսական կամ արևմտյան կողմնորոշման առավելությունները կամ թերությունները, որովհետև վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում։ Դրանում ինձ նախևառաջ համոզում է հայ ավանդական քաղաքական մտքի փորձը, որը աղետալի հետևանքներ է ունեցել Հայաստանի համար։ Վերջին հաշվով, կողմնորոշման արատավոր քաղաքականության արդյունքն են թե՛ հայ ժողովրդին բաժին ընկած ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի առաջին հանրապետության կրած տարածքային կորուստները։ Դրանում ինձ համոզում է նաև այսօրվա իրականությունը»։