Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ենթադրում եմ՝ որևէ արտառոց արդյունք հանդիպումը չի ունենալու»․ Վ․ Գեղամյան

«Ենթադրում եմ՝ որևէ արտառոց արդյունք հանդիպումը չի ունենալու»․ Վ․ Գեղամյան
191
Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 14:06

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Վաղը՝ հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի կունենա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
Հանդիպմանը չի մասնակցելու Վրաստանը:
Ենթադրում եմ, որ որևէ արտառոց արդյունք հանդիպումը չի ունենալու:
Պակաս կարևոր չէ նկատել, որ այս ձևաչափը սկզբում առաջարկում էր Թուրքիան, իսկ հիմա՝ Իրանը: Պատճառն այն է, որ այս ֆորմատի պահպանման դեպքում Թուրքիան մենակ է մնում Իրանի և Ռուսաստանի համատեղ գործակցության դեմ»։