Մարությանը երդվել է 900 հազար դրամով, գործողը՝ 87 մլն դրամով. հեղափոխական «արժեքներ». «Ժողովուրդ»
![]() 222 Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանցիների 9 տոկոս ձայներով ՔՊ-ն, մայրաքաղաք Երեւանում իշխանություն վերցնելով, խրվել է կոռուպցիայի մեջ: Այդ մասին են վկայում հենց պաշտոնական տեղեկությունները: Հայտնի է, որ 87 մլն 318 հազար ՀՀ դրամ կամ մոտ 220 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել Երեւանի քաղաքապետի երդմնակալության համար: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը՝ տեղեկացնելով՝ Հայկ Մարությանի երդմնակալության համար համայնքային բյուջեից ծախսվել է 900 հազար ՀՀ դրամ հյուրասիրության համար: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ Մարությանը՝ ծախսելով 900 հազար ՀՀ դրամ, իսկ գործող քաղաքապետի երդման համար համայնքային բյուջեից 87 մլն 318 հազար ՀՀ դրամ է ծախսվել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
