Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երբ սկսում են «օդ փակելու» մասին խոսակցությունները, մտածում ես, որ ամեն ինչ ընդամենը հանգելու է քարոզչության». Հակոբ Բադալյան

«Երբ սկսում են «օդ փակելու» մասին խոսակցությունները, մտածում ես, որ ամեն ինչ ընդամենը հանգելու է քարոզչության». Հակոբ Բադալյան
201
Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 02:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ Ֆրանսիայի հետ ռազմա-տեխնիկական գործարքը ունի շատ կարևոր նշանակություն, կասկածից վեր է: Ընդ որում, կարևոր նշանակություն ունի արդիական սպառազինության գնման ցանկացած գործարք, անկախ, թե որ պետության հետ է այդ գործարքը:
Բայց, երբ դարձյալ սկսում են «օդ փակելու» մասին խոսակցությունները, սկսում ես մտածել, որ ամեն ինչ ընդամենը հանգելու է քարոզչության, այլ ոչ թե զինուժի արդիականացման իրապես խորը և համակարգային քաղաքականության:
Ընդամենը օրեր առաջ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարձակումը վկայեց, որ անգամ հիմնականում «տնայնագործական» հրթիռներով զանգվածային հարձակման դեպքում հնարավոր չէ օդ փակել, այն էլ ունենալով այդքան գովական, միլիարդավոր դոլարների արժողության Երկաթե գմբեթը:
Զանգվածային հարձակման պարագայում որևէ ՀՕՊ համակարգ դառնալու է արագորեն խոցելի, եթե դրան զուգահեռ չապահովվի հակառակորդի կրակային հզորությունների ուժգին ճնշման հարվածային կարողություն: Ժամանակակից գործնականում բոլոր պատերազմները անգամ սիրողական աչքի համար բավականին ակնառու են դարձնում այդ հանգամանքը:
Հետևաբար, անկասկած մատնանշելով սպառազինության ձեռքբերման կարևորությունը՝ ու առավել ևս եվրաատլանտյան ստանդարտներով սպառազինության, պետք է ավելի շատ կենտրոնանալ այդ ամենից որակապես նոր համակարգ ստանալուն ուղղված աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության վրա»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան