Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսներն ընդամենը փաստերն են արձանագրել». Նարեկ Սամսոնյան

«Ռուսներն ընդամենը փաստերն են արձանագրել». Նարեկ Սամսոնյան
248
Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 03:00

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա «ամաչում ենք... դա անընդունելի է»
Չգիտեմ ով ու ինչքան ա նեղվել ռուսական առաջին ալիքի հայտնի հաղորդման բովանդակությունից, բայց ես դրանից նեղվելու բան չունեմ: Էն ինչ ռուսներն ասում էին, մենք դա ասում ենք արդեն 5 տարի, էդ ասելու պատճառով մենք բանտարկվել ենք, բերման ենք ենթարկվել, տարբեր դատական վարույթներով ենք անցել ու անցնում:
Ռուսներն ընդամենը փաստերն են արձանագրել ու ոչ առաջին անգամ, իսկ դրանից իրավացիորեն նեղվել են ստյոպասաֆարյաններն ու դավաճանների վարչախմբի այլ շահառուներ: Անկեղծ ասեմ, որ բնավ զարմանալի չէ, որ համարյա նույն չափ դրանից նեղվել են ընդդիմության ստյոպասաֆարյանները ու էս համատարած փարիսեցիության ֆոնին փորձում են թամաշա անել: Վատ ե՞ք զգում՝ զգացեք, վրեն, թե վատ չեք զգում...»:

Աղբյուրը`   Նարեկ Սամսոնյան