Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առնվազն երկու տեսանելի պատճառ կարող եմ նշել». Սուրեն Սուրենյանց

«Առնվազն երկու տեսանելի պատճառ կարող եմ նշել». Սուրեն Սուրենյանց
218
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 13:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հոկտեմբերի վերջին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
Առնվազն երկու տեսանելի պատճառ կարող եմ նշել:
Առաջին, ԵՄ-ն խիստ ծանրաբեռնված է ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան պատերազմներով ու մեր տարածաշրջանն այս պահին լուսանցքում է:
Երկրորդ, ԵՄ-ն ցանկություն կամ կարողություն չունի՝ Բաքվին հակել այդ հանդիպմանը: Նման դեպքում, հնարավոր է, որ Բաքուն իր համաձայնության դիմաց՝ Բրյուսելից (նաև՝ Երևանից) կոնկրետ զիջումներ է ակնկալում»: