«Ոչ մեկը ա՜խ էլ չի քաշելու, եթե Հայաստանը չլինի, ոնց դա եղավ Արցախի դեպքում». Սուրեն Սահակյան
![]() 240 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 00:48 Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարևան երկրների կողմից Հայաստանի հարցում վարած քաղաքականության մոտավոր բովանդակությունն էս ա՝ եթե Հայաստան չի լինելու, բա դրանից իմ փայը ո՞րն ա։ Փաշինյանի կառավարությունների վարած քաղաքականության հետևանքով ստեղծվել ա իրավիճակ, երբ եթե հիմա Հայաստանը համոզիչ փաստարկ չունենա, թե իր գոյությունն ինչ նպատակ ունի և ինչի ա մյուսներին պետք, ոչ մեկը ա՜խ էլ չի քաշելու, եթե Հայաստանը չլինի (ոնց դա եղավ Արցախի դեպքում)։ Ակնհայտորեն, հիմա սեփական շահերի, տարածքների ու իրավունքների հաշվին Հայաստանի «խաղաղության աղավնի» կարգավիճակը ոչ մեկին չի հետաքրքրում, բացի Հայաստանում պատերազմից տակները գարշահոտությամբ լցրած որոշ անպաշտպան ուղեղ ունեցողների։ Այնինչ էդ հարցի պատասխանը պետք ա տրվի առաջիկա մի քանի ամսում և պաշտպանվի առաջիկա տարիներին, երբ նոր աշխարհակարգը վերջնականորեն կհաստատվի։ Էս «խաղի» գինը իր էսօրվա տեսքով Հայաստանի լինել-չլինելն ա»: Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
