«Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը». Փաշինյան
![]() 206 Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 18:30 Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեցին. «Գրանադայի հանդիպումից հետո պետք է մինչև հոկտեմբերի վերջ տեղի ունենար բրյուսելյան հանդիպում, որը սակայն, ինչպես այսօր հայտարարեց Տոյվո Կլաարը, տեղի չի ունենա: Ի՞նչ ենթադրել՝ այն հետաձգվե՞լ է թե չեղարկվել». «Նման հանդիպում նախատեսված է, բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա կան աշխատանքային մանրամասներ, որոնց մասով առաջիկա օրերին ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ: Իհարկե, շատ հարցերի պատասխաններ ունենք, բայց նաև չէի ցանկանա շտապել, այդ ամենի վերաբերյալ պարզաբանում հայտնել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Եվրոմիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ արձանագրված են այն երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ տեղի ունենա խաղաղության գործընթացը և կնքվի խաղաղություն։ Դրանից առաջինը ՀՀ-ի և Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը, որն ավելի կոնկրետ է, Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիայի իրականացումն է և որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության հիման վրա։ Մենք խաղաղության գործընթացում պատրաստ ենք առաջ գնալ և մեր նախկին հայտարարություններում այս մասով ոչինչ չի փոխվել»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
