Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեկ մարդու մեղքով 120.000 արցախցի զրկվեց 3.000 տարվա պատմությունից, զավակների կյանքից, գերեզմաններից, հայրենիքից». Հայկ Մարտիրոսյան

«Մեկ մարդու մեղքով 120.000 արցախցի զրկվեց 3.000 տարվա պատմությունից, զավակների կյանքից, գերեզմաններից, հայրենիքից». Հայկ Մարտիրոսյան
365
Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 16:06

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի պահ մտածեք միայն.
120.000 արցախցի զրկվեց ամեն ինչից, զրկվեց իրեն ժառանգված 3.000 տարվա պատմությունից ու կոթողներից, սեփական զավակների կյանքից, նրանց գերեզմաններից, ապրուստից, տանիքից և սեփական քիչ թե շատ կայացած կյանքից: Մի խոսքով՝ ամենաարժեքավորից՝ հայրենիքից:
Մեկ մարդու մեղքով:
120.000-ը մեկ շաբաթում եկան Հայաստանի այլ մասեր:
Այլ մասերի բնակիչները հախուռն լծվեցին հերթական անգամ պետության գործը անելուն՝ պետությանը դրանով քաջալերելով հերթական անգամ սեփական պարտականությունները չկատարել՝ նետելով այն այդ նույն տարրերային ամբոխի ուսերին:
Հիմա 120.000 ամեն բան կորցրած մարդ խելոք նստած է տներում: Խելոք: Լուռ: Աննկատ:
Ոչ մի զայրույթ չկա: Չկա ոչ մի ընդվզում: Ոչ մի բողոք չկա: Մինչդեռ միայն այդ ողջ ամբոխի գլխաքանակը բավարար էր լինելու երկրում ռեժիմին հեռացնելու պահանջ ձևավորելու և երկրի գոնե վերջին ծվենը փրկելու համար:
Ու կա մարդ, որ բանականություն ունենալով կարող է պնդել թե այս ժեխավուրդը երկրի այս վերջին ծվենը պահելու շանս ունի՞»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան