Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում սպառնալիքը»․ Տ․ Աբրահամյան

«Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում սպառնալիքը»․ Տ․ Աբրահամյան
223
Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 10:42

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը:
Նախ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսելիությունն ապահովել, երկրորդ, անուղղակի ասում է, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու:
Մյուս վտանգավոր հանգամանքը, Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչը այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ:
Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար և նրանք փորձում են իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարն իրացնել, ընդ որում՝ նրանց համար տարբերություն չկա, թե դա ինչ ճանապարհով կարվի՝ խաղա՞ղ, թե՞ պատերազմական»։