«Որպես թեկնածու` շոշոփվում էր իմ անունը և, ինչպես հետո տեղեկացա, Սամվել Բաբայանինը». Սամվել Շահրամանյան
![]() 294 Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 21:00 «Արցախի Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է՝ Արցախի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցի շուրջ կեղծ օրակարգ է մտցվել։ «Թեզեր են շրջանառում, թե որոշակի «պադվալային» պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է և չի համապատասխանում իրականությանը: Իրականությունն այն է, որ Արցախի ԱԺ 5 քաղաքական ուժերից 4-ն են առաջադրել իր թեկնածությունը՝ որպես հանրապետության նախագահի։ Նրանք դիմել են ինձ և մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո իրենք որոշել են առաջադրել իմ թեկնածությունը՝ որպես հանրապետության նախագահի: Դուք էլ եք հիշում, որ 2020 թվականի ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել այդ բեռն իր վրա վերցնել ցանկացող թեկնածու: Որպես թեկնածու՝ շոշոփվում էր իմ անունը և, ինչպես հետո տեղեկացա, Սամվել Բաբայանինը: Սակայն նրան չի առաջադրել հենց իր կուսակցությունը, որը նա համարում է հանրապետությունում երկրորդ ուժը»,- ասել է նա։ Նա հավելել է, որ իր թեկնածությունն առաջադրվել է՝ հաշվի առնելով իր անցած ուղին, հանցավոր անցյալ չունենալու հանգամանքը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
