«Թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում Բաքվի բռնապետը կանգնած է բարդ երկընտրանքի առջև». Վարդան Ոսկանյան
![]() 250 Երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ., 00:36 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարակում է՝ որպես հակաիսրայելական։ Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև հակառակ դեպքում կվատթարացներ հարաբերությունները ոչ միայն իսլամական երկրների, այլ, որ շատ ավելի կարևոր է, Թուրքիայում «եղբայրական» Էրդողանական վարչախմբի հետ։ Բանն այն է, որ վերջինս հակամարտության թեժացման ներկա փուլի սկզբում, փորձելով պահպանել հավասարակշռություն, այժմ արդեն մահմեդական աշխարհում իր դիրքերը չսասանելու նպատակով խիստ հռետորաբանություն է կիրառում Իսրայելի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, նույնը պահանջում անել Բաքվի բարբարոսական վարչախմբից։ Անկախ իր կամքից, թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում փաստացիորեն հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից և կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը», որովհետև «ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
