Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Զգուշացրել եմ նրան՝ չտրվել այդ խաղերին, սակայն նրա մոտ «в себя поверил» վիճակ էր». Տիգրան Պետրոսյան

«Զգուշացրել եմ նրան՝ չտրվել այդ խաղերին, սակայն նրա մոտ «в себя поверил» վիճակ էր». Տիգրան Պետրոսյան
462
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 00:48

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ, թե ինչ է խոսել Սամվել Շահրամանյանը, երկար էր՝ չնայեցի, բայց պետք է ասեմ…
Սամվելը հայտնվեց այդ պաշտոնում քաղաքական խաղերի արդյունքում և այդ խաղերը հրահանգվում էին Երևանից…
Ես մինչ «ախոռի» կողմից նրա «ընտրելը» հանդիպել՝ զգուշացրել եմ նրան՝ չտրվել այդ խաղերին, կարելի է ասել՝ նկարագրել եմ սպասվող այն ամենը, ինչը տեղի ունեցավ, հորդորել եմ հետ կանգնել, սակայն նրան այնպես էին «մշակել» մի քանի հոգով, որ նրա մոտ «в себя поверил» վիճակ էր…
Երկրորդ անգամ հանդիպել եմ նրան պատերազմից մի քանի օր առաջ։ Հորդորել եմ՝ օր առաջ հումանիտար միջանցք խնդրել, զգուշացնելով նրան, որ տեղեկություններ կան՝ ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին, սակայն նա ասաց, որ հումանիտար միջանցք խնդրելը՝ իմ անձնական կարծիքն է, որ հանրության մի մասը այլ կարծիքի է…
Սեպտեմբերի 19-ից Արցախում անարխիա էր տիրում, իշխանություն չկար, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ինքնուրույն փորձում էր վառելիք հայթայթել՝ մի կերպ դուրս գալ, փրկվել…
Հետպատերազմյան քաոսը, չարաբաստիկ պայթունը և մնացածը՝ իշխանության անկարողության հետևանքն էր…
Հ.Գ. Իսկ «Ախոռից» որոշ բառից բուն իմաստով անասուններին խորհուրդ եմ տալիս՝ նստեք ձեր տներում ու որոճեք, աչքի մի ընգեք… Եկել եք հիմա էլ այստեղ եք ձեր անասունությունը ի ցույց դնում, դեռ մի բան էլ արցախցիների անունից… Մի օր մեկին ոտի տակ ենք քցելու հաաա…»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան