Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանն ու նրա թիմն օտարի *** են, հետևաբար, նրանց ***ությունը պայմանավորված է մեծ տերությունների ***ությամբ». Արմեն Այվազյան

«Փաշինյանն ու նրա թիմն օտարի *** են, հետևաբար, նրանց ***ությունը պայմանավորված է մեծ տերությունների ***ությամբ». Արմեն Այվազյան
270
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 01:06

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկական սոցցանցերում (հիմնականն այս Դիմագիրքն է՝ Ֆեյսբուքը) խիստ ակտիվացել են պաշտոնապես կամ հոգեպես օտարահպատակ դեմքերը՝ ֆեյքերը ներառյալ։
Մի խումբը չի ընդունում կոլեկտիվ Արևմուտքի հասցեին, մյուսը՝ Ռուսաստանի հասցեին արտահայտված արդարացի, հիմնավորված քննադատությունը։ Չեն էլ փորձում լրջորեն բանավիճել՝ հարձակողական մեկնաբանություններ են գրում և անմիջապես պիտակավորում հայտնի բնութագրումներով։
Փաստորեն, փորձում են խեղդել հայ մարդկանց դիմադրական միտքը, փակել նրանց բերանը, շեղել նրանց դժգոհությունը ուրիշ ուղղություններով։
Այս երկու խումբն էլ փորձում են Արցախի հայաթափման ու ՀՀ ներկա կապիտուլացված վիճակի ամբողջ մեղքը բարդել, մի կողմից, կոլաբորացիոնիստ Փաշինյանի վրա, մյուս կողմից՝ հայ ժողովրդի վրա, որն էլ իբր «ընտրել է» Փաշինյանին։ Սրանով իրենց առջև դրված խնդիրը լուծվում է՝ ո՛չ Արևմուտքն է մեղավոր, ո՛չ էլ ՌԴ-ն։ Մեզ ասում են. «Դուք, հայերդ եք մեղավոր, և վերջ։ Իսկ մեծ տերությունների ուղղությամբ հանկարծ չմտածեք։ Թե չէ գլխներիդ նոր Ղարաբաղ կսարքենք»։
Բայց պետք է հասկանալ, որ ստրկացված միտք ունենալն ամեն ինչի վերջն է՝ էլ ի՜նչ անկախություն, ի՜նչ պետություն, ի՜նչ ազգային մշակույթ ու լեզու...
Այս ամենի մասին կարելի է երկար գրել ու խոսել, բայց բավարարվեմ ընդամենը մի քանի կարճ նկատառումներով։ Նախ, Փաշինյանն ու նրա թիմը սովորական օտարի դրածո են, խամաճիկներ, հետևաբար նրանց դավաճանությունը պայմանավորված է մեծ տերությունների, ներառյալ կոլեկտիվ Արևմուտքի և ՌԴ-ի դավաճանությամբ։ Դրանից, իհարկե, Փաշինյանի և նրա թիմակիցների մեղավորության չափը չի պակասում։
Երկրորդ, ջարդված երկիր ու ժողովրդին անվերջ մեղադրելն այն բանում, որ ինքն իրեն չի կարողանում պաշտպանել՝ քաղաքագիտական տեսակետից սիրողական մոտեցում է, իսկ մեր դեպքում՝ մազոխիզմի և ինքնատյացության քարոզ։ Այդպես կարելի է մեղադրել համաշխարհային պատմության ընթացքում այս կամ այն պատմական փուլում նվաճված, ստրկացված ու ցեղասպանված բոլոր ժողովուրդներին։
Հայաստանն այժմ դրսից ու ներսից ջախջախված ու կապիտուլացված երկիր է։ Ուրիշ հարց է, որ պետք է փորձել ոտքի կանգնել, մեջքը շտկել, վերջապես կառուցել իր շահերը պաշտպանող ազգային պետություն, մի բան, որ վերջին 30 տարիների ընթացքում չի հաջողվել անել։ Կհաջողվի, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։
Հայե՛ր, պարզապես մի թույլ տվեք, որ կեղծ հայրենասերի դիմակի տակ թաքնված որևէ օտարահպատակ ու կոլաբորացիոնիստ արգելափակի ձեր միտքը։ Մտածեք ազատ և անկաշկանդ, որպեսզի Հայաստանի փրկության հնարավորություններն ընդլայնվեն, այլ ոչ թե սեղմվեն»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան