Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պատերազմը զորքի ու զենքի մասին չի, պատերազմը կառավարման ու լոգիստիկայի մասին է». Արմեն Աթալյան

«Պատերազմը զորքի ու զենքի մասին չի, պատերազմը կառավարման ու լոգիստիկայի մասին է». Արմեն Աթալյան
242
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 18:48

Լրագրող Արմեն Աթալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «X զորամասից Y զորամաս տեղափոխվում ա ռազմամթերք: Քանի որ ռազմամթերքն ըստ անհրաժեշտության ում որ հարկն ա արագ հասցնելու խնդիր ա լինելու, չի բեռնաթափվում, մնում ա բեռնատարում, որը ծառայում ա, որպես պահեստ: Խնդիրն էն ա, որ բեռնատարը դեռ մեկ տարի առաջ վնասվել ա թշնամու արկերից ու ծածկող տենտը դարձել ա փլավքամիկ ու չի փոխվել: 1-2 օր տևած անձրևից հետո բեռնատարի ներսում բացված ցինկերը ողողվում են ջրով ու դե պատկերացնում եք փամփուշների վիճակը: Իսկ երբ վերջապես անհրաժեշտ ա լինում ռազմամթերքը տեղափոխել, պարզվում ա, որ փլավքամիկ-բեռնատարը խոդի չի ընկնում, փչացել ա:
Պատերազմը զորքի ու զենքի մասին չի, պատերազմը կառավարման ու լոգիստիկայի մասին ա: Էս հիշեք, երբ հերթական լոլոները կլսեք անցած պարտությունների մասին»:

Աղբյուրը`   Արմեն Աթալյան