Չինական Baidu-ն և Alibaba-ն հեռացրել են Իսրայելն իրենց քարտեզներից

Չինական տեխնոլոգիական հսկաները՝ Baidu-ն և Alibaba-ն, այլևս չեն ցուցադրում Իսրայելի անունը իրենց քարտեզներում, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը, ինչը, ըստ նրանց, արտացոլում է «Պեկինի անորոշ դիվանագիտությունը տարածաշրջանում»:
Առցանց քարտեզները ցույց են տալիս Իսրայելի սահմաններն ու քաղաքները, նշում է թերթը:
Սակայն երկիրը ինքնին չի նշվում՝ ի տարբերություն հարևան այլ երկրների: Սոցիալական լրատվամիջոցների օգտատերերը կիսվել են քարտեզներով, որոնց համաձայն, նրանք հաստատել են WSJ-ի տեսակետը:
WSJ-ի Չինաստանի բյուրոյի ղեկավար Ջոնաթան Չենգը թվիթերում գրել է. «Ինտերնետի չինացի օգտատերերը տարակուսանք են հայտնել, որ «Իսրայել» անունը չի երևում Baidu-ի և Alibaba-ի թվային քարտեզների վրա, մի երկիմաստություն, որը համապատասխանում է Պեկինի անորոշ դիվանագիտությանը և հակասում է քարտեզների նկատմամբ նրա ընդհանուր ուշադրությանը»: Հակահրեականությունը Չինաստանում աճում է առցանց, հաղորդում է The New York Times-ը:
Չինաստանի պետական հեռարձակողներից մեկը վերջերս քննարկման էջ է անցկացրել Weibo-ում, որտեղ նշվում է, որ հրեաները վերահսկում են ԱՄՆ-ի անհամաչափ հարստությունը, գրում է թերթը:
«Եթե Չինաստանը զգա, որ վտանգավոր և խնդրահարույց է հակահրեական մեկնաբանությունների ծաղկումը թույլ տալը, գրաքննությունը կկանգնեցնի դրանք։ Ակնհայտ է, որ կառավարությունը հասկացնել է տալիս, որ հանդուրժող են», - ասում է Չինաստանի վրա կենտրոնացած իսրայելական SIGNAL Group-ի գործադիր տնօրեն Կարիս Վիտեն:


Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
335Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
216Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
167Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60124.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62223.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69922.10.2026, 02:06