Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նամակ եմ ստացել Քննչական կոմիտեից»․ Նաիրի Հոխիկյան

«Նամակ եմ ստացել Քննչական կոմիտեից»․ Նաիրի Հոխիկյան
221
Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 09:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր նամակ եմ ստացել Քննչական կոմիտեից՝ այն մասին, որ հրաժարվում են իմ դեմ քրեական գործ հարուցել պետական իշխանության դեմ ուղղված առերևույթ հանցագործության համար։
Սկզբում չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Շարունակում եմ կարդալ, ու պարզվում է, որ ոմն Վազգեն Գեղամի Ավետիսյան 2023թ․ սեպտեմբերի 20-ին իմ դեմ հաղորդում է ներկայացրել առերևույթ հանցագործության մասին՝ հիմք ընդունելով իմ հրապարակումը Նիկոլի ոստիկաններին ու կարմիր բերետավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնեմ, դա այն օրերին էր, երբ Արցախը կենաց ու մահու կռիվ էր տալիս թշնամու դեմ, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն չէր օգնում, այլև հրապարակային հայտարարում էր, թե մենակ է թողնելու Արցախցիներին, իսկ այդ ընթացքում Նիկոլի ոստիկաններն ու հատկապես կարմիր բերետավորները դաժանաբար ծեծում ու բռնության էին ենթարկում հայրենիքի համար պայքարող, փողոց դուրս եկած արժանապատիվ հայերին։
Ենթադրաբար Նիկոլի մոլի երկրպագու Վազգեն Գեղամի Ավետիսյանը կարդալով իմ արդարացի զայրույթը, շտապել է գրություն ուղարկել դատախազություն՝ հույսով, թե լավ առիթ է Նաիրի Հոխիկյանին ևս կալանավորելու և այդկերպ Նիկոլի դեմ փաստերով ևս մեկ խոսողի լռեցնելու համար։ Հավանաբար, գործ տվողին էլ՝ ինչ կտան, կտան տրամաբանությամբ։
Բայց քանի որ ես երբեք չեմ գրում օրենքով արգելված արտահայտություններ, քննչական կոմիտեն չի կարողացել իմ արարքում գտնել քրեորեն պատժելի արարք։ Հստակ է՝ ես նշել եմ «օրենքի ամբողջ խստությամբ» պատիժ, ինչը օրենքի շրջանակում է։
Հասկանում եմ, որ ՀՀ քաղաքական իշխանությունները և նրանց մանկլավիկները աչքերը չորս արած՝ փնտրում են մի սայթաքում, որ բորենիների, ավելի ճիշտ՝ շակալների նման հարձակվեն ու կծոտեն, բայց պետք է հիասթափեցնեմ՝ չի ստացվելու։ Եթե անգամ ստացվի էլ, գործ տվողները և ապօրինի գործ սարքողները չեն դադարի լինել առերևույթ անբարոյականի զավակներ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան