«Մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե 29,800 քառ․ կմ-ում սուս արած ապրենք, խաղաղ է լինելու»․ Տ․ Հայրապետյան
![]() 223 Շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ., 14:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Երևանի մասին կեղծիքներով լի ռեպորտաժից հետո, որտեղ իրանական մշակութային ժառանգությունն ու Կապույտ մզկիթը ներկայացվում էր որպես «ադրբեջանական», Ադրբեջանն անցնում է արդեն գործնական քայլերի։ Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար»։ Սա մեր ԱԳՆ-ի ու պետության անաշխատունակության հերթական դրսևորումն է։ Մինչ մեր դեմ ակնհայտ արշավ է իրականացվում՝ բոլոր ուղղություններով, մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե խելոք մնանք ու 29,800 քառակուսի կիլոմետրում սուս արած ապրենք, խաղաղ է լինելու։ Նախ, չկա 29,800-ը, քանի որ մեր տարածքները օկուպացված են, հետո էլ՝ խաղաղությունը բալանսների մասին է, իսկ դրա բացակայությունը միայն նոր խնդիրների հիմք է։ Այսօր չկա բալանս, կա կողմ, որը շարունակ գրոհում է տարբեր ճակատներով և կողմ՝ հանձին ՀՀ իշխանությունների, որը շարունակ զիջում է իրավունքներ՝ բոլոր հարցերում։ Դրա համար էլ այսօր մեր երկիրն առանց խնդիրների կոչում են «Արևմտյան Ադրբեջան», գողանում են մեր պատմական ժառանգությունը, կեղծում մեր դարավոր պատմությունը, իսկ իրական ու արժանապատիվ խաղաղությունն էլ գնալով ավելի է հեռու թվում մեզանից»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
