«Հայաստանն ուզում են դարձնել Ուկրմենիա». Էդուարդ Շարմազանով
![]() 244 Երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ., 10:06 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 24TV-ի եթերում հայտարարել է, որ մեծ տերությունները Հարավային Կովկասում ունեն իրենց պետական շահերը, և Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի, այլ համադրի իր շահերն այս կամ այն պետության հետ: «Արևմուտքի նպատակը ո՞րն է եղել այս տարածաշրջանում: Ի դեպ, Արևմուտքն անկեղծ է: Երբ 44-օրյա պատերազմն ավարտվեց, Փաշինյանը Փարիզում հանդիպեց Մակրոնի հետ, վերջինը պարզ ասաց, որ պատերազմի արդյունքները գոհացուցիչ չէին: Ես սպասում էի, որ բարեկամ երկրի նախագահը հեսա կասի՝ Շուշին օկուպացվեց, 5000 զոհ տվեց հայ ժողովուրդը, 20 000 վիրավոր եղավ, 100-ից ավելի համայնքներ ադրբեջանցիները գրավեցին, բայց ի՞նչ ասաց Մակրոնը, ասաց՝ դե ռազմական բալանսը տարածաշրջանում խախտվեց ու ռուսական ռազմական ներկայությունը շեշտակի ավելացավ: Այսինքն՝ Արևմուտքը պարզ ասել ա, որ ՀՀ-ին ու Փաշինյանի ռեժիմին իրենք դիտարկում են գործիք՝ հակառուսականության համար: Այսինքն՝ Հայաստանին սրանք ուզում են դարձնել Ուկրմենիա, որը կլինի երկրորդ Ուկրաինան»,- նշել է Շարմազանովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
