Օհանյանը՝ Ստեփանակերտում Բաքվի զորահանդեսի ու Արցախը կրկին հայկական տեսնելու հեռանկարի մասին
![]() 323 Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 12:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 168TV-ի եթերում խոսել է օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական զորահանդեսի և Արցախը կրկին հայկական տեսնելու հեռանկարի մասին. «Ալիևի անցկացրած զորահանդեսը, կարելի է ասել, վրեժխնդրության, մանրախնդրության, էժանագին պահվածքի զորահանդես էր, որը արդյունք է Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ պահվածքի և ցեղասպանության՝ Արցախի ժողովրդի նկատմամբ... Ցանկացած պարտությունից հետո էլ ոտքի կանգնելը, ողնաշարը ուղղելն անհրաժեշտություն է և այդ ուղղությամբ երկու լուրջ աշխատանք պետք է տարվի․ առաջինը՝ Արցախի պետականությունը պահպանելը, որովհետև Արցախը ԽՄ փլուզումից հետո ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։ Եվ այն, ինչ կատարեց Ադրբեջանը՝ նաև ՀՀ իշխանությունների թողտվությամբ, անգրագետ աշխատանքով, գերակայությունները հաշվի չառնելով, դա պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, վերջինը պետք է պատասխանատվության կանչի, պատժամիջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ բանակցային գործընթացով մայր հողին տեր կանգնելը, արցախահայությանը հետ վերադարձնելը, իրենց ինքնորոշման գաղափարին տեր կանգնելը, անհրաժեշտություն է»,- ասել է Օհանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
