«Բաքվի՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմանը 8 գյուղե՞րն են». լրագրողները՝ փոխնախարարին
![]() 233 Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 14:18 ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հարցին, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ն սահմանազատման հարցում հիմնվի՝ այլևս գոյություն չունեցող ԽՍՀՄ 1975-ի քարտեզի տվյալների վրա, հայտնեց իր դիրքորոշումը․ «Էստեղ կարևոր է հասկանալ ամբողջ իրավական պրոցեսը, իսկ իրավական պրոցեսը նշում է, որ նախկին խորհրդային պետությունները 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով ճանաչվել են որպես անկախ պետություններ, իսկ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի՝ նախկին խորհրդային պետությունների միջև ադմինիստրատիվ սահմանները դարձել են միջպետական սահմաններ և, ըստ այդմ, այն տարածքային միավորները և չափումները, որոնք ԽՍՀՄ ժամանակ գոյություն են ունեցել, շարունակում են գոյություն ունենալ։ Սահմանազատման գործընթաց պետք է տեղի ունենա՝ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության։ Ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը հայկական կողմից պիտի զբաղվի սահմանազատման աշխատանքներով»։ Լրագրողները հարցերին՝ «Խաղաղության պայմանագիր կնքելու համար արդյո՞ք Բաքվի կողմից պարտադրվում է, ոո 8 գյուղերը վերադարձվեն». «Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը և մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին, ինչպես նախկինում հայտարարվել է, ՀՀ-ը շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելով»,- ասաց պաշտոնյան: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
