«Եթե 5 տարի առաջ որևէ մեկն ասեր՝ Արցախը հանձնելու են, խելագար էին անվանելու ասողին». Հուսիկ Արա
![]() 260 Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ., 11:00 Բանաստեղծ Հուսիկ Արան 168TV-ի եթերում խոսելով Արցախի կորստի հանդեպ հասարակության մեծ մասի անտարբերության մասին, և թե ինչպես պետք է դրսևորեր հասարակությունը իրեն՝ ցույց տալով իր անհամաձայնությունը, նշել է․ «Հասարակությանը կարողացան 5 տարվա ընթացքում հասցնել այս հոգեբանական վիճակին։ Եթե 5 տարի առաջ որևէ մեկն ասեր՝ Արցախը հանձնելու են, բոլորը պայթելու էին, խելագար էին անվանելու ասողին, բայց հիմա համակերպվել, հաշտվել են։ Կարողացան փուլ առ փուլ հասցնել էս վիճակին։ Երբ սկսում են քայլ առ քայլ քեզ ունեզրկել, սկսում ես արդեն հաշտվել քո կորուստների հետ։ Դրա համար ժողովուրդը հասավ գրեթե անտարբերության։ Նույնը կատարվելու է Հայաստանի տարածքների հետ։ Հասարակությունը իրեն պետք է պահեր հրեաների պես»: Անդրադառնալով իր՝ նախկինում արված հայտարարությանը, որ Արցախի կորստից հետո հաջորդը Սյունիքն է և ամբողջ Հայաստանը, արդյո՞ք մեր հասարակությունը գիտակցում է սա, նշել է․ «Կարող եմ ասել և՛ չի գիտակցում, և՛ թքած ունի։ Անցյալ տարի՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում և մենք ունեցանք հայաթափված Արցախ։ Ալիևն աշխարհին ասաց, որ ՀՀ վարչապետը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և ինքը գործողություններ է իրականացնում իր տարածքում: Հիմա էլ ասել է, որ 8 գյուղ Ադրբեջանինն է։ Վաղը ռազմական գործողություններ է իրականացնելու և աշխարհը ոչինչ չի կարողանալու ասել»։ Բանաստեղծ Հուսիկ Արան իր խոսքում նշել է, որ ինքն այնպիսի տպավորություն ունի, որ մեր ժողովուրդը հոգեկան բավարավածություն է ստանում կորցնելուց․ «Ամեն օր թելադրել պարտվողական քաղաքականություն, դե ինչ անենք, պետք է տանք և այլն։ Հոգեբանորեն ժողովուրդը ամենանվաստ վիճակում է գտնվում»։ Հարցին՝ թե ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով պետք է ձևավորվի ազգային մտածելակերպով իշխանություն, նշել է․ «Աշխարհում, բոլոր ժամանակներում միշտ ազգային մտածելակերպով առաջնորդվելն է, որ արդյունք է ունեցել, եթե քո ինքնության գիտակցումից հեռացար, դու չես կարող գոյատևել։ Գիտակցես՝ սա քո հողն է, քո հայրենիքը»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
