Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չկա քաղաքակրթությունների պատերազմ, պետք չէ հորինել չեղածը». Հակոբ Բադալյան

«Չկա քաղաքակրթությունների պատերազմ, պետք չէ հորինել չեղածը». Հակոբ Բադալյան
248
Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ., 19:36

Քաղաքակեն մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկա քաղաքակրթությունների պատերազմ: Պետք չէ հորինել չեղածն ու դրա վրա կառուցել Հայաստանի ռազմավարական զարգացման տեսություններ կամ ռազմավարություններ: Հայաստանի քաղաքակրթական ճանապարհի խնդիրը բացառապես ներհայկական շրջանակի խնդիր է:
Ներկայիս համաշխարհային պատերազմի հիմքում տնտեսական հարաբերությունների ճգնաժամն է, որի առավել սուր և ինտենսիվ զարգացման ռեժիմ թևակոխելու «մեկնարկը» 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր:
Հաճախ է հղում արվում 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում Պուտինի ելույթին, այն դիտարկելով որպես Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մեկնակետ, այսպես ասած սառը-պատերազմյան տրամաբանության վերադարձ: Գործնականում սակայն, այդ ելույթի ներքո հենց համաշխարհային ֆինանսա-տնտեսական գերակա խմբերի մոտիվներն էին, որ բարձրաձայնվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շեմին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան