Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցումը. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

ԿԳՄՍՆ-ն չի արգելել ՌԴ-ից Հայաստան ուղարկված շուրջ 50 000 ռուսերեն լեզվով դասագրքերը, այլ ուղարկել է այն փորձաքննության, ինչպես և նախատեսում է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն ցանկացած ուսումնական նյութ, դասագիրք, ձեռնարկ, որը կիրառվում է դպրոցում։ Այս մասին «24Նյուզ»-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցումը, հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։
«Այս պարագայում խոսքը ռուսերենով ուսուցում նախատեսված ավելի քան 30 անուն դասագրքերի մասին է։ Խոսքը ոչ թե միայն ռուսերեն առարկայի մասին է, այլ, որպես օրինակ՝ մաթեմատիկա, քիմա, կենսաբանություն և հարակից այն առարկաների, որոնք ռուսերենով երեխաները սովորում են»,- պարզաբանում են նախարարությունից, նշելով, որ այդ փորձաքննությունն իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը։
Նախարարությունից պնդում են, որ բոլոր գրքերն են անցնում այն ընթացակարգը, որոնք նախատեսված են դասավանդման համար․ «Մենք ունենք ավելի քան 40 դպրոց, որտեղ ռուսերենով ուսուցում է իրականացվում, սակայն կրթական պահանջները, ստանդարտները նույնն են, ինչի համար էլ փորձաքննություն է իրականացվում: Եվ քանի որ հանրակրթության նոր չափորոշիչը, ինչպես գիտեք, 2 տարի առաջ Տավուշի մարզում է ներդրվել, իսկ այս տարվանից արդեն հանրակրության բոլոր դպրոցներում՝ փուլային տարբերակով 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, բնականաբար, այդ մուտք գործող դասագրքերն էլ պետք է համապատասխանեն չափորոշիչներին, անկախ նրանից, թե որն է ուսուցման լեզուն՝ հայերե՞նը, թե՞ ռուսերենը»:
Նախարարությունից վստահաբար ասում են՝ արգելելու մասին խոսք չի եղել:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
83705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
93005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
119704.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
135503.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
119602.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
137601.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
120601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
109801.08.2026, 14:42