Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու։ Նրանից հետո հանձնաժողովը որոշել է ծանուցել նաև ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ում պատերազմից հետո մեղադրանք էր առաջադրվել։ Անդրանիկ Քոչարյանը որոշել է Ջալալ Հարությունյանով եզրափակել հանձնաժողովի աշխատանքները, իսկ դեկտեմբերի սկզբին կհայտարարվի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, դրանից հետո երկամսյա ժամկետում էլ խորհրդարանին կներկայացվի զեկույցը։
Հիշեցնենք, որ Շահրամանյանը քննիչ հանձնաժողով է գնալու նոյեմբերի 24-ին, իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է օգոստոսին, և այժմյան գործողություններն իրավասությունների գերազանցում են»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
9401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
9400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
15600:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9100:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
14400:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
7200:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
70Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
78Երեկ, 23:48