Դիլիջանում տղամարդը պատահաբար կրակել է 46-ամյա համաքաղաքացու ուղղությամբ

Նոյեմբերի 17-ի ժամը 03.36-ին Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից hայտնել են, որ «գլխի, դեմքի, կրծքավանդակի ծակած-պատռած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի 46-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 46-ամյա տղամարդը 50-ամյա համաքաղաքացու հետ նոյեմբերի 16-ի ժամը 22.00-ի սահմաններում անասուններին փնտրելու նպատակով գնացել են Դիլիջան համայնքի «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հանդամաս: Անտառում արտասովոր ձայն լսելու պատճառով 50-ամյա տղամարդը 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանի փամփշտանոցում տեղադրել է փամփուշտ, իսկ փականը փակելու ժամանակ տեղի է ունեցել կրակոց, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող 46-ամյա տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
50-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և ներկայացրել նշված որսորդական ողորկափող հրացանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
5314:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
11010:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
12710:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
200Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
200Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
154Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
426Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
136Երեկ, 13:30