Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի». Տիգրան Աբրահամյան

«Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի». Տիգրան Աբրահամյան
166
Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 09:54

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի:
Առանց որևէ լուրջ անվտանգության երաշխիքի թեմայի՝ նույնիսկ քննարկումն է վտանգավոր, քանի որ դա ավելի շատ նմանվում է նոր Ցեղասպանության դրդելուն:
Արցախյան շարժման մեկնարկին, ինքնորոշման իրավունքը որպես նպատակ հռչակվեց առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ հստակ գիտակցում էին, որ Ադրբեջանի կազմում արցախցիների ցանկացած կարգավիճակ լուրջ անվտանգային խնդիր է պարունակում:
Ինքնորոշման գործընթացը, որը հիմնված էր միջազգային իրավունքի և արցախցիների հռչակած սկզբունքների վրա, նաև նպատակ էր հետապնդում ամուր անվտանգային երաշխիքներ ստեղծել, որովհետև դրա այլընտրանքն Արցախի անկումն ու արցախցիների բռնի տեղահանություններն էր ենթադրում:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու որպես հետևանք՝ ինքնորոշման իրավունքի մերժումը, տապալեցին այն բարդ ու նուրբ պրոցեսները, որոնք աստիճանաբար տանում էին արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը»: