Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շատերը գցեցին-բռնեցին ու վերականգնեցին հարաբերությունները դավաճանների հետ». Հովհաննես Իշխանյան

«Շատերը գցեցին-բռնեցին ու վերականգնեցին հարաբերությունները դավաճանների հետ». Հովհաննես Իշխանյան
257
Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 00:48

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվի նոյեմբերի 9-ից որոշ ժամանակ անց շատերը գցեցին-բռնեցին ու կամաց-կամաց վերականգնեցին հարաբերությունները դավաճանների հետ:
Մեկը գրականության ոլորտում, մեկը՝ կինոյի, մեկը՝ թատրոնի, մեկը՝ բիզնեսի, մեկը՝ երաժշտության, մեկը՝ կրթության, մեկը՝ պրիստիժի խաթեր, մեկը՝ ծառայությունների մատուցման, մեկը հեռուստատեսություն բացելու, մեկը՝ լրագրության։
Արդյոք, եթե դիմանային որոշ ժամանակ՝ երեք տարվա մեջ ինչ-որ ինտերվալ, անփող ու անգործ մնային, Արցախի ցեղասպանությունը չէր լինի:
Սա հարց չի, որն ինձ է հուզում, սա հարց է, որ իրենց է տանջում ու մահվան մահճում էլ ավելի է տանջելու: Արդյոք, եթե փառքն ու փողը ու կայունությունը ու պրիստիժը չընտրեին, էն մայրը, որ շրջափակման ժամանակ գնաց ուտելիք ճարի իրա էրեխեքի համար, չէր գալու մեռած գտներ նրանց:
Երջանիկ է նա, ով էս հարցը չունի, և էրնեկ նրանց, որ սենց հարցեր չեն ժառանգի իրենց էրեխեքին»: